00:00:00

Չինաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումը

15:34, 19 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Չինաստանի իշխանությունները սկսում են կորոնավիրուսի դեմ ռիսկի խմբի բնակիչների պատվաստման աշխատանքը, հայտարարել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Իսինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Վերջին օրերին ուշադրություն ենք դարձրել, որ վարակման մի քանի դեպքեր կապված էին սառեցված մթերքի մատակարարումների հետ: Ձմեռային-գարնանային ժամանակահատվածում օդի ջերմաստիճանն ամեն տեղ նվազում է, հետեւաբար համաճարակաբանական իրավիճակը հետագայում կսրվի: Այս պայմաններում եւ ընդհանրապես պատվաստանյութի արտահերթ օգտագործման փորձի հիման վրա ծավալում ենք ռիսկի խմբի բնակիչների մի մասի պատվաստման աշխատանք, ինչը չափազանց կարեւոր նշանակություն կունենա համաճարակի զսպման համար»,- ասել է Ցզեն Իսինը մամուլի ասուլիսի ժամանակ: Առաջին փուլում կպատվաստվեն մաքսային ծառայության տեսուչները, բուժաշխատողները, ծովային եւ ավիացիոն փոխադրումների ոլորտում զբաղված աշխատակիցները, ծովամթերքի շուկաների, ինչպես նաեւ հանրային տրանսպորտի աշխատակիցները: Դրանից բացի, կպատվաստվեն անձինք, որոնք աշխատելու կամ սովորելու են համաճարակաբանական ծանր իրավիճակով երկրներում: Երկրորդ փուլում, երբ պատվաստանյութն արդեն շուկա մատակարարվի կամ մեծանան դրա արտադրության ծավալները, պատվաստվողների շրջանակը կընդլայնվի: «Չինաստանում ներկայումս համաճարակաբանական վիճակը բավականին լավ է, սակայն արտասահմանից վիրուսը բերելու սպառնալիքը նախկինի մեծ շատ մեծ է: Մենք պետք է ոչ միայն թույլ չտանք, որ հիվանդացած մարդիկ նորից երկրում նոր համաճարակի պատճառ դառնան, այլ նաեւ թույլ չտանք, որ վիրուսը երկիր թափանցի բեռների հետ, այս խնդիրը դեռեւս կա»,- նշել է պաշտոնյան: Նա չի հստակեցրել թե ընդհանուր քանի մարդու են նախատեսել պատվաստել եւ որ պատվաստանյութով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր