00:00:00

Պաղեստինցիներն Իսրայելին պատկանող ԱԹՍ են խոցել

15:22, 19 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Պաղեստինյան Մուղայեր գյուղում հրեական բնակավայրերի ընդարձակումը դատապարտող խաղաղ երթի ժամանակ, պաղեստինցիներն իսրայելական անօդաչու սարք են խոցել, հայտնում է almasdarnews.com լրատվական կայքը: Իսրայելի 7-րդ հեռուստաալիքը հաղորդել է, որ պաղեստինցիները խոցել են անօդաչու թռչող սարքի մի տեսակ (ԱԹՍ), որը կիրառվում էր սակառներից արցունքաբեր գազ լցնելու նպատակով: Իսրայելական ոստիկանությունն ու բանակը ճնշել են խաղաղ երթը, որը դատապարտում է Մուղայեր գյուղումհրեական բնակավայրի ընդլայնումը և մի շարք վերաբնակիչներ, գտնվելով իսրայելական բանակի պաշտպանության ներքո, կրակ են բացել լրագրողների ուղությամբ և հարձակվել երթի մասնակից քաղաքացիների վրա: Միևնույն ժամանակ, «Մա"ան լրատվական գործակալությունը հաստատել է, որ Մուղայեր գյուղը գտնվում է իսրայելական բանակի մշտական հարձակումների թիրախում, որոնցից վերջինը Քաֆր Մալիկում նոր բնակավայրի առապահ ուղեկալ ստեղծելու ժամանակ է եղել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր