00:00:00

Մենք տեսնում ենք գործընթացներ, որոնք եռակողմ պայմանավորվածության շրջանակներում չեն. Էնֆիաջյանը՝ Սյունիքի մասին

19:20, 18 դեկտեմբեր 2020

Այն, որ Սյունիքում բարձրունքներ են տրվում հկառակորդին եւ մինչեւ ժամը 17-ը ժամանակ էր տրվել, դա անիշխանության հետեւանք է, որովհետեւ մեր երկրի քաղաքացիները հայտնվում են մի իրավիճակում, որ ստիպված են լինում իրենց տարիներով ստեղծած տնտեսությունը, տունը այրել ու դուրս գալ՝ չթողնելով թշնամուն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ընդդիմության ջահերով երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը: Նա նկատեց, որ եռակողմ հայտարարության մեջ չկա կետ, որի համաձայն այդ բարձունքները փոխանցվում են Ադրբեջանի. «Հայտարարության մեջ հստակ ֆիքսված է, որ կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ հրադադարի կնքման օրն է եւ այդ տեղերը ֆիքսվում են: Այս պահի դրությամբ, մենք տեսնում ենք գործընթացներ, որոնք այս պայմանավորվածության շրջանակներում չեն: Նորից փաստենք, որ սա անիշխանության արդյունք է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր