00:00:00

Կապան քաղաքի մեջ ոչ մի այրվող տուն չկա. ԼՀԿ պատգամավոր

18:56, 18 դեկտեմբեր 2020

Կապան քաղաքում տներ չեն այրվում,- այս մասին Ա1+-ի հետ զրույցում ասաց ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, ով այս պահին գտնվում է Սյունիքում։ Գրիգորյանն ասաց, որ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել են ընդհանուր իրավիճակը, որը մի փոքր բարդ է։ Պատգամավորը հավելեց, որ չի հասցրել հետևել համացանցում տարածվող լուսանկարներին և վիդեոներին բայց ասում է իր աչքի տեսածը, որ Կապան քաղաքում ոչ մի տուն չի այրվում. Միակ մտահոգող հարցն այն է, որ կարող է Կապանից արտահոսք լինել, պիտի երկիրը կարողանա քաղաքացիների անվտանգության խնդիրները լուծել, որպեսզի քաղաքացիները շարունակեն ապրել Կապանում,-նշեց Գրիգորյանը. «Մեր տվյալներով կապանցիները բավականին տներ են հանել վաճառքի և հնարավոր է, որ թողնեն ու գնան,- հայտնեց պատգամավորը։ Կապան քաղաքի մեջ ոչ մի այրվող տուն չկա», -եզրափակեց ԼՀԿ պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր