00:00:00

Հայկ Խանումյանը նշանակվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

17:21, 18 դեկտեմբեր 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրեր՝ ԱՀ կառավարության կազմում նոր նշանակումներ կատարելու մասին: Ըստ այդմ՝ Կարեն Բորիսի Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Ժիրայր Մելսիկի Միրզոյանն ազատվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից։
Հայկ Ռուբենի Խանումյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով Արթուր Շահենի Պետրոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր