00:00:00

Հայ–ադրբեջանական միջպետական սահմանի Սյունիքի հատվածում կտեղակայվեն ռուս սահմանապահներ․ ՊՆ

17:09, 18 դեկտեմբեր 2020

Հայ–ադրբեջանական միջպետական սահմանի Սյունիքի հատվածում կտեղակայվեն ռուս սահմանապահներ։ Մոսկվա այցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը նման պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ «Պաշտպանության նախարարը որևէ գաղտնի փաստաթուղթ չի ստորագրել, Մոսկվայում ձեռք է բերել պայմանավորվածություն Սյունիքի հատվածում ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ, ինչը էապես կբարձրացնի սահմանների անվտանգությունը։ Պաշտպանության նախարարն ի պաշտոնե չի կարող ստորագրել սահմանազատմանն առնչվող որևէ փաստաթուղթ»,-հայտնեցին ՊՆ-ից։ ՊՆ-ից նաև հերքեցին տեղեկությունները, թե Սյունիքում տեղակայվում են ռուս խաղաղապահներ՝ ընդգծելով, որ խոսքը միայն սահմանապահների մասին է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր