00:00:00

Ամեն ինչ անելու եմ, որ իմ և իմ մարտական ընկերների կողմից պահված բարձունքները GPS-ով թշնամուն վաճառած և Սյունիքի ողնաշարը կոտրած անձինք ցմահ դատապարտյալի կարգավիճակում․ Ամրամ Մակինյան

16:51, 18 դեկտեմբեր 2020

Փաստաբան, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սյունիքում բարձունքները թշնամուն հանձնելու որոշմանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այն անձինք, ովքեր անհայտ ծագում ունեցող ադրբեջանական GPS սարքերի միջոցով այսօր որոշում են հայ-ադրբեջանական սահմանները՝ Կապանի և Գորիսի բարձունքները հապճեպ կերպով տալով թշնամուն, ենթարկվելու քրեական պատասխանատվության պետական դավաճանության համար։ Ես՝ Ամրամ Մակինյանս, անելու եմ ինձնից կախված ամեն ինչ, որ իմ և իմ մարտական ընկերներ զինվորիների կողմից պահված բարձունքները GPS սարքերի միջոցով թշնամուն վաճառած և Սյունիքի ողնաշարը կոտրած բոլոր անձինք հայտնվեն քրեակակատարողական հիմնարկներում ցմահ դատապարտյալի կարգավիճակում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր