00:00:00

Այս նոր միջավայրը մեզ համար ահագին խնդիրներ է ստեղծել, բայց պետք է հասկանանք, որ սահմանազատում է արվում. ԱԽ քարտուղար

13:45, 18 դեկտեմբեր 2020

Բնականաբար, այս նոր միջավայրը մեզ համար ահագին խնդիրներ է ստեղծել,  բայց մենք պետք է հասկանանք, որ սահմանազատում է կատարվում, եւ դա կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտնգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնաով, մասնավորապես, Սյունիքում ստեղծված իրավիճակին, որտեղ որոշակի տարածքներ, բարձունքներ են զիջվում Ադրբեջանին: «Փաստաթղթային հիմքերի վրա ել կատարվում է դեմարկացիա: Այստեղ դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք եւ ըստ այդ փաստաթղթի էլ մենք առաջ ենք շարժվում»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր