00:00:00

Փաշինյանի խնդրանքով Հայաստան է ժամանում Ռուսաստանի անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը. Hraparak.am

01:18, 18 դեկտեմբեր 2020

Այսօր վաղ առավոտյան ժամը 08:30-ին Հայաստան է ժամանում Ռուսաստանի անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: Այս մասին գրում է Hraparak.am-ը: Կայքի հաղորդմամբ` նա ընդամենը մեկ ժամ է մնալու Հայաստանում, հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և անմիջապես Երևանից մեկնելու է Բաքու՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման: Եվս մեկ ապացույց այն բանի, որ մենք արագությամբ կորցնում ենք մեր ինքնիշխանությունը և Հայաստանում կառավարումն իրականացվում է ռուսական իշխանությունների կողմից: Բնականաբար, ռուսներն առաջին հերթին իրենց շահերն են պաշտպանելու և փորձելու են առավելագույնը չնեղացնել Ադրբեջանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր