00:00:00

Ողբերգական ավտովթար` Շիրակի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր

00:17, 18 դեկտեմբեր 2020 Իրավական

Դեկտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 19:10-ի սահմաններում Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Chrysler 300 մակնիշի և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել է նաև Գյումրու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Փաստի առթիվ Ն. Գասպարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր