00:00:00

ԵՄ անդամ երկրները դեկտեմբերի 27-ից կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստումը

23:04, 17 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ԵՄ անդամ երկրները 10 օրից՝ դեկտեմբերի 27-ից, կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստումը, հաղորդում է Reuters-ը: Պատվաստման սկիզբը հաստատել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: «Գերմանիայում մենք կսկսենք պատվաստումը դեկտեմբերի 27-ից: ԵՄ այլ երկրներ եւս ցանկանում են սկսել պատվաստումն այդ օրվանից»,-ասել է Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը: Որպես ԵՄ անդամ՝ Գերմանիան պարտավոր է սպասել Դեղերի եվրոպական գործակալության պատվաստանյութի հավանությանը: Ակնկալվում է, որ կարգավորիչը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ դեկտեմբերի 21-ին: ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ դեկտեմբերի 23-ին բլոկը կարող է վերջնական հավանություն տա Pfizer-ի եւ նրա գործընկեր BioNTech-ի մշակած պատվաստանյութին: «Դեկտեմբերի 27-ին, 28-ին եւ 29-ին կսկսվի ԵՄ ողջ տարածքում պատվաստումը»,-գրել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Թվիթթերի իր էջում: Իր հերթին, Իտալիայի իշխանությունները հայտնել են, որ կսկսեն բուժաշխատողների պատվաստումը դեկտեմբերի 27-ին: Նույն օրը կսկսվի պատվաստումը նաեւ Ավստրիայում՝ հայտնել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր