00:00:00

Հանրանավի չափ աստերոիդ է մոտենում Երկրին

23:59, 17 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Հանրանավի չափ աստերոիդ Է մոտենում Երկրին: Այդ մասին հաղորդել են NASA-ի մասնագետները: Այն մեր մոլորակի ամենամոտ կետում կգտնվի դեկտեմբերի 18-ին:
Նրա հաշվարկային տրամագիծը կազմում Է 26-ից մինչեւ 52 մետր: Ինչպես նշվում Է, երկնային մարմնի թռիչքի հետագծի ամենամոտ կետը Երկրի նկատմամբ կգտնվի 6,97 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Նրա արագությունն այդ կետում կկազմի վայրկյանում մոտավորապես 7,65 կիլոմետր: Այդ նույն օրը Երկրի կողքով կանցնի ավելի փոքր չափի եւս մեկ աստերոիդ: Դրա հաշվարկային տրամագիծը կազմում Է 5,3-ից մինչեւ 12 մետր:
Նրա Երկրին մոտենալու առավելագույն կետը կկազմի մոտավորապես 791 հազար կիլոմետր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր