00:00:00

Իրականությունը հետեւյալն է. ինչ է կատարվել քաղաքապետարանի ներսում

19:36, 17 դեկտեմբեր 2020

Լրատվամիջոցները տեղեկություն են տարածում, թե իբր քաղաքապետարանում այսօր «բունտ է տեղի ունեցել՝ քաղաքապետի հրաժարականի պահանջով»: Իրականությունը հետեւյալն է. Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, հաշվի առնելով համավարակի եւ պատերազմի հարուցած իրավիճակը, այս տարվա սեպտեմբերից նպատակահարմար չի համարում կիրառել պարգեւավճարներ: Քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ՝ տեղեկանալով, որ տարեվերջյան պարգեւավճարներ չեն լինելու, այսօր հավաքվել են քաղաքապետարանի միջանցքում՝ պահանջելով բաժանել պարգեւավճարները: Քանի որ հավաքի պահին քաղաքապետը ներկա չի եղել (մեկնել է Տավուշ)՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը աշխատակիցներին առաջարկել է քննարկումը շարունակել վաղը՝ քաղաքապետի ներկայությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր