00:00:00

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը քննարկել են հետագա համագործակցության ծրագրերը

19:39, 17 դեկտեմբեր 2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինին: Հանդիպման նպատակն էր քննարկել Արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետագա համագործակցության հեռանկարները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դմիտրի Մարիասինը նշել է, որ Հայաստանի համար շատ դժվար վերջին երկու ամիսների ընթացքում ՄԱԶԾ-ն իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արել է աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ հումանիտար օգնության առումով: Միաժամանակ նա վերահաստատել է իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու նախարարության հետ արդեն մեկնարկած ծրագրերը՝ մասնավորապես ազդարարման համակարգերի ներդրման ուղղությամբ: Նախարար Փիլոյանն ընդգծել է քաղաքացիական պաշտպանության ոլորտում ԱԻՆ-ի որդեգրած նոր առաջնահերթությունները՝ ինչպես պատերազմական իրավիճակներում, այնպես էլ՝ տարերային աղետների դեպքում: Նա կարևորել է նաև սահմանամերձ բնակավայրերի տարածքների ականազերծման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Ա. Փիլոյանը վստահեցրել է, որ ՄԱԶԾ–ի հետ հետագա փոխգործակցությունն ավելի ակտիվ և առարկայական կլինի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր