00:00:00

Իսպանիայի 36-րդ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

19:14, 17 դեկտեմբեր 2020

Րոպեներ առաջ Իսպանիայի Կաստեյոն քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արարատ Հայկական միության ներկայացրած միջնորդագիրը, որով ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայերի Ցեղասպանությունը, հորդորում երկրի կենտրոնական իշխանությանը, այլ տեղական ինքնակառավարման մարմիններին և Թուրքիայի կառավարությանը հետևել իր քայլին։ Նշենք, որ Կաստեյոնը Վալենսիայի մարզի շրջկենտրոն է, որը նշանակում է, որ տվյալ մարզի երեք շրջկենտրոնները՝ Վալենսիան, Ալիկանտեն և Կաստեյոնը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Նաև հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, Ցեղասպանությունը ճանաչած 36 քաղաքներից 11-ը շրջկենտրոններ են, որոնցից են՝ Մալագան, Սան Սեբաստիանը, Մերիդան, Բուրգոսը, Սորիան, Սաբադելը, Ալիկանտեն կամ հենց նույն Կաստեյոնը։ Նաև հավելենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իսպանիայի 5 մարզեր՝ Բասկոնիան, Կատալոնիան, Բալեարյան կղզիները, Նավառան և Արագոնը։ Ներկայումս աշխատանքներ է տարվում Վալենսիայի խորհրդարանի կողմից ճանաչման համար։ Միջնորդագիրը քաղաքապետարանին է ներկայացրել Կաստեյոնում Արարատ Հայկական միության ներկայացուցիչ Նաիրա Սաֆարյանը։ Միջնորդագրի հիման վրա կազմված բանաձևի տակ ստորագրել են 5 կուսակցություններ՝ Սոցիալիստական (PSOE), Քաղաքացիական (Ciudadanos) Կոմպրոմիս (Compromís), Պոդեմոս (Podemos) և Ձախ միություն (Izquierda Unida), որին կողմ են քվեարկել նաև Ժողովրդական (PP) և ՎՈՔՍ (VOX) կուսակցությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր