00:00:00

Պուտին. ՌԴ-ն չի պատրաստվում ներգրավվել սպառազինությունների մրցավազքի մեջ, բայց կապահովի իր անվտանգությունը

18:56, 17 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանը չի պատրաստվում ներգրավվել սպառազինությունների նոր մրցավազքի մեջ, բայց կապահովի իր անվտանգությունը, ամենամյա մամուլի ասուլիսին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին: «Ինչ վերաբերում է սպառազինությունների մրցավազքին, ես ասացի, որ այն արդեն սկսվել է... Մենք չենք ներգրավվելու»,- ասել է նա: Երկրի ղեկավարի խոսքով` ինժեներների, բանվորների եւ գիտնականների տաղանդի շնորհիվ Ռուսաստանն ի վիճակի է փոխհատուցել տարբերությունը  Միացյալ Նահանգների հետ պաշտպանական բյուջեների հետ: Պուտինը նշել է, որ երկրի եւ ժողովրդի անվտանգության անվերապահ ապահովման խնդիրները կատարվում են:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր