00:00:00

Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երեւանի ձերբակալվածների պահման վայրում. Լենա Նազարյան

19:00, 23 ապրիլ 2018

Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երեւանի ձերբակալվածների պահման վայրում։ Այդ մասին Facebook սոցիալական ցանցում հայտնել է ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը։ «Այս պահին փողոցում են գտնվում տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ովքեր խաղաղ, ապակենտրոն, առանց որեւէ մեկի առաջնորդության իրականացնում են երթեր։ Նմանատիպ ցույցեր տեղի են ունենում մարզերում։ Վանաձորում, Իջեւանում մարդիկ փակել են մայրուղիները»,- ասել է պատգամավորը։ «Ես փոխանցում եմ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ շարունակել բողոքի խաղաղ գործողությունները: Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երեւանի ձերբակալվածների պահման վայրում»,- ասել է Լենա Նազարյանը: Նա հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ, որը բանակցելու կոչ է արել։  «Պարոն Բաբլոյանն առաջ քաշեց մի պայման, որ բանակցելու համար չպետք է լինի փողոցի ճնշում, երթերն ու հավաքները չպետք է լինեն, դրանք պետք է դադարեն: Ես ասացի, որ բանակցությունների սեղանի շուրջ նստելու մեր օրակարգը մնում է նույնը՝ Սերժ Սարգսյանի հրաժարական: Բացի այդ, ես ասացի, որ մեզնից ոչ մեկը չի կարող կոչ անել, որ մարդիկ հեռանան փողոցից: Որեւէ մեկը մեր շարժումից չի կարող նման կոչով հանդես գալ»,- ասել է Նազարյանը։ Նա հայտնել է, որ հետաձգվել է ԱԺ նիստը, որի ընթացքում պետք է լսվեր գլխավոր դատախազի՝ երեք պատգամավորներին կալանավորելու միջնորդությունը։ Ըստ Նազարյանի, սա շատ լավ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր