00:00:00

Հրանտ Մարգարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին

18:31, 23 ապրիլ 2018

ՀՅԴ-ն համաձայն չէ ձերբակալությունների հետ, նաեւ դեմ է, երբ վերջնագրերով են խոսում։ Այդ մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ «Ես այսօր հաջողեցի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: Մեր խոսակցությունը ստացվեց, եւ հույս ունեմ, որ կշարունակվի, թեպետ առայժմ կոնկրետ արդյունքներ չկան: Մենք անցած 5-6 օրվա արդյունքում այս տեսակ ծավալուն աշխատանքների մեջ ենք եղել զանազան կողմերի հետ, զանազան անձերի հետ, որպեսզի կարողանանք լուծում գտնել երկրի առջեւ կանգնած այս թնջուկին»,- ասել է Մարգարյանը: Նրա խոսքով, ՀՅԴ-ն համաձայն չէ ձերբակալությունների հետ, նաեւ դեմ է, երբ վերջնագրերով են խոսում։ «Մենք հավատում ենք, որ անհրաժեշտ է երկխոսություն` հանուն այս երկրի ու ժողովրդի: Պետք է կարողանանք սթափվել, առիթ տանք, որ այդ երկխոսությունը տեղի ունենա, որ այդ լուծումը գտնենք ու երկիրը ցնցումների չտանենք: Կարեւոր է այսօր եւ այս պահին, որ փողոցը շատ ավելի զգույշ լինի, ժողովրդային շարժումը շատ ավելի զգույշ լինի, սադրանքների չենթարկվի, խաղաղ բնույթը պահպանի, որպեսզի հնարավորություն ստեղծենք, որ լուծում գտնվի: Մենք ամեն ինչ անում ենք, եւ այսպես ճիգ ու ջանքի մեջ ո'չ անհատական ու ո'չ էլ կուսակցական շահն է, որ խնդիր է: Երկիրն ու մեր ժողովուրդն է, որ հիմնական արժեք է, մենք դրան ենք հավատում, եւ դա է, որ պետք է համոզում դարձնենք բոլորին, որ հանուն երկրի եւ ժողովրդի բոլորը պարտավոր են զիջել։ Ինչ-որ բանից պետք է զիջեն, որպեսզի ելք գտնվի»,- նշել է Մարգարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր