00:00:00

Արցախի ՊՆ-ն դատապարտում է բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը. հայտարարություն

17:42, 23 ապրիլ 2018

Միեւնույն ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը: Հայտարարությունում ասվում է. «Վերջին օրերին սոցիալական ցանցերում հրապարակվել  են մի շարք կոչեր եւ լուսանկարներ, որոնք վկայում են բանակը քաղաքական գործընթացների, հակասահմանադրական գործողությունների մեջ ներքաշելու՝  որոշ ուժերի կողմից ձեռնարկվող փորձերի մասին: Ձեռնպահ մնալով ՀՀ-ում ընթացող գործընթացների վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իր խորին մտահոգությունն է հայտնում երկրի կայունությանն ու անվտանգությանը սպառնացող դրսեւորումների վերաբերյալ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակն ապաքաղաքական կառույց է, որի կարեւորագույն խնդիրը երկրի սահմանների անվտանգության ապահովումն է: Բանակը գործել եւ այսուհետ եւս գործելու է բացառապես պաշտպանական ոլորտը կարգավորող օրենսդրությանը  համապատասխան: Միեւնույն ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը եւ զգուշացնում է դրանք ձեռնարկողներին իրենց գործողությունների իրավական հետեւանքների մասին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր