00:00:00

ԱՄՆ Սենատը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել

12:48, 12 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը Թուրքիայի դեմ CAATSA տեսակի պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել: Այս մասին հայտնում է Axios-ը: Ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձևը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ է նախատեսում` կապված ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ, սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգերի նախագահն իրավունք ունի վետո կիրառել բանաձևի դեմ: CAATSA տեսակի պատժամիջոցները նախատեսված են Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի քաղաքացիների ու նրանց պատկանող ընկերությունների, ինչպես նաև նրանց հետո համագործակցող այլ անձանց, կազմակերպությունների և երկրների համար: Հոկտեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ թուրք զինվորականներն առաջին անգամ S-400 են փորձարկել երկրի հյուսիսում գտնվող Սինոպ քաղաքի շրջանում: Հոկտեմբերի 17-ին ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտահոգություն էր հայտնել Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգի փորձարկման կապակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր