00:00:00

Փնտրեցինք շուրջ 40 օր. Պատերազմում զոհվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի բժիշկ եղբայրը

10:35, 12 դեկտեմբեր 2020

Հարգելի հայրենակիցներ, անմահության ուղին բռնեց նաև Սամվելի եղբայրը՝ Վահրամ Գեւորգի Կարապետյանը: Այս մասին հայտնում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջը: Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը մահացել էր այս տարվա փետրվարի 27-ին: «Հավատարիմ բժշկի վեհ կոչմանը շտապեց Հայրենիքին օգնության: Անդադար գնդակների տարափների և հրետանակոծությունների տակ փրկեց կյանքեր, բայց... նոյեմբերի 4-ին նենգամիտ թշնամին խլեց նրա կյանքը... Երկար փնտրեցինք Վահրամին՝ հուսալով գտնել ողջ... ավա՜ղ, շուրջ 40 օր անց՝ դեկտեմբերի 11-ին ստացանք բոթաբեր լուրը... Հավերժ փառք ու խոնարհում քեզ սիրելի եղբայր»,-ասված է գրառման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր