00:00:00

ԼՂ-ում ռուս խաղաղապահները դիտակետերը սարքավորել են պաշտպանիչ կառույցներով

10:13, 12 դեկտեմբեր 2020

ԼՂ-ում ռուս խաղաղապահները դիտակետերը սարքավորել են պաշտպանիչ կառույցներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին: «Ռուս խաղաղապահները դիտակետերը սարքավորել են ֆորտիֆիկացիոն «Բլոկպոստ» կառույցներով, որոնք զինծառայողներին պաշտպանում են հրաձգային զենքից եւ բեկորներից, ինչպես նաեւ շրջակա տարածքի շրջանաձեւ դիտարկում անցկացրել»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ դիտակետի ենթակառուցվածքը ներառում է բնակության համար երկու մոդուլ, բլոկ-մոդուլ ուտելիք պատրաստելու համար, ինչպես նաեւ տրանսպորտատեխնոլոգիական բլոկ-մոդուլ մշտական էլեկտրաէներգիայով: Բոլոր մոդուլներն ունեն կենցաղային սարքավորում, էլեկտրական տեխնիկա, ջեռուցման համակարգ եւ օդափոխություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր