00:00:00

Արայիկ Հարությունյանի եւ Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի սղագրությունը՝ առանց մեկնաբանությունների

02:05, 12 դեկտեմբեր 2020

Էդգար Էլբակեանը հրապարակել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի սղագրությունը։ «ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Ռուսլան Իսրայելյանի այս հեռախոսազրույցն, ըստ ամենայնի, կայացել է 2020 թ․ նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտից պաշտոնապես հայտարարեցին, որ Շուշին ընկել է։ Կից ներկայացնում եմ զրույցի սղագրությունը՝ առանց մեկնաբանությունների․ դրանք ավելորդ են։ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Հակառակը, թող զգաստանան, կռեվը շո̈ւտ վընն անին ժամերի ընթացքում, խրեգ քաղաքական պեների մեջ ընգնին… Կենումն թորքերը Ստեփանակերտը յօր օնին… Էս անգյունի յիրա ծիգըն տամ։ ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Արայիկ եթե ընդեղան ո̈ւրանք քեզ խանգարումըն, ընդեղ փորձինք լուծինք հարցը։ Սրանց լա̈վը ք*նեմ, եթե Ղարաբաղը կօզիք, քինանք, կտորինք լոխճին ընդեղ Բացատրեցե՛ք, բացատրեցե՛ք, ըսեցիք՝ «արյա՛, ա՛ բ*զի տղեք, եթե կյանք դեղ, կիլանընք լոխ կտորինք՝ նիկոլ-միկոլ, կնգանավ, մնգանավ»։ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Տասը օր ա՝ ասում ում՝ մարդ տվեք՝ Ստեփանակերտը պահիմ։ ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Ու մարդ չըն ղարկում։ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ —Տասը օր ա՝ ասում ում… Ստեփանակերտը մնացալ ա էրկու կաղլեգու հույսին։ Սաղ «26»-ը (Ստեփանակերտի մատույցների «26-ի դիրքերը» – Է․Է․) էն ա տեռտակ։ ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Օնիկը հի՞նչ ա ասում։ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — «26»-ավը վեր շոռ տա, քմակավը նի մտնին։ Հի՞նչ։ ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — «26»-ումը էննա իլա̈լ մարդ օնինք դեղ։ ԱՆԾԱՆՈԹ ՁԱՅՆ — … Էննընք դիտարկումընք լոխ… ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Արա դե … էրկու մարդ օնին, էրկու մարդավ պոստ պահել ա ինում, քանի՞ մարդըն։ ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Արայիկ, մհենգ արտիլերյին կռեվ ա։ Կարեւորը տսնաս՝ շտղավըն կյամ, տինիս, վեր թակիս, սօր պեխոտավ պեն պահելը տիժեր ա։ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Արա, տռնըլան չի, տիյընք ըրալ, վեր հսալ ա Շուշի։ Մինչեւ մհենգ հըսալ ա Շուշի, շտեղընք արտիլերյի կռիվ անում։ Կռեվ ընելավ եկալըն, հսալ Շուշի։ ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Դե էն ո̈ւրգոնեն զանգ ում տամ՝ ասեմ զաստավավը կալոնա ա պիցրանում, հլո̈րվում բիդի Զառիսլու, քյամըն պիցրանում Շուշի։ Արտիլերյան սուս ըրած։ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Ա դե քառասուն հետ ասումըս, ես էլ ասում ում՝ կա վեչ լի, պրծած ա, պրծած ա։ Վեչ արտիլերիան ա կարում գործ անի, վեչ էլ… Ես հի՞նչ անիմ մերը ք*նածը։ Թողիմ Ստեփանակերտը նի մտնին, պրծնի, ասին «պա՜հ»։ Պա խե ասա՞լ չըք, մունք ոգեւորված, սաղ ազգը էն ա ոգեւորված՝ Շուշին յօրընք օնում։ Հանցա մայիսի 8-ը ինի 92 թվին։ ԱՆԾԱՆՈԹ ՁԱՅՆ — Կիրու մեր, տի պեն չկա։ ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Կառաչո եթե տսնաս քեզ խանգարումըն, ասե… ես էննում տիյեր։ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Հա, լյավ, դավայ։ Լյավ, ըսըլանում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր