00:00:00

Արդեն 10 օր է օգնություն եմ խնդրում Հայաստանից, բայց ապարդյուն․ Հրապարակվել է Արայիկ Հարությունյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը

02:00, 12 դեկտեմբեր 2020

ՍԿԱՆԴԱԼ. Հրապարակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պատերազմի ժամանակ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում Արայիկ Հարությունյանը ասում է՝ 10 օր է խնդրում է Նիկոլ Փաշինյանին դադարեցնի քաղաքական խաղերը և կանգնեցնի պատերազմը, բայց նա շարունակում է: Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ 10 օր է ինչ Հայաստանի իշխանություններից օգնություն է խնդրում, բայց ապարդյուն: Արցախի նախագահը նաև խոստովանում է, որ պատերազմի ողջ ընթացքում ստել են. «Ազգը մտածում է՝ հաղթում ենք, բայց հակառակ վիճակն է»: Արայիկ Հարությունյան. «Ասում եմ (Նիկոլ Փաշինյանին-Mediaport) մարդ ուղարկի Մարտունին, Ստեփանակերը պահեմ, չի ուղարկում»: Արցախի նախագահի զրուցակիցն էլ ասում է. «Արայիկ, դրանց բացատրի, եթե օգնություն չեն ուղարկում, գալու ենք բոլորիդ կոտորենք՝ նիկոլ-միկոլ-կնիկ»: Աղբյուրը՝ Mediaport

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր