00:00:00

Վարչապետի որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի փոխմարզպետի պաշտոնից

20:21, 08 դեկտեմբեր 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Մելիքսեթ Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»: Նախորդ շաբաթ Սյունիքի մարզպետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվել էր Հունան Պողոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր