00:00:00

Կառավարությունը վաղ նիստ է հրավիրել․ լրագրողներին հորդորում են չգալ, օրակարգ էլ չկա

18:48, 25 նոյեմբեր 2020

Սեպտեմբերի 27-ից հետո, վաղը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 11:00-ին  ՀՀ Կառավարությունում տեղի կունենա նիստ։ Այս մասին Irakanum.am-ին տեղեկացրել են Կառավարության լրատվականից։ Հիշեցնենք, որ յուրաքանչյուր հինգշաբթի ավանդաբար անցկացվող կառավարության նիստերը ռազմական դրությունում պայմանավորված հեռակա էին արվում։ Միաժամանակ կառավարությունից խնդրել են գործադիրում հավատարմագրված լրագրողներին չգալ։ «Ելնելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և մեր բոլորի առողջությունը պահպանելու կարևորությունից՝ խնդրում ենք ձեռնպահ մնալ ՀՀ կառավարությունում տեղի ունեցող միջոցառումները տեղից լուսաբանելու պրակտիկայից։ Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության նիստերն առցանց ռեժիմով հեռարձակվում են ՀՀ կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով, վարչապետի և կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջերով: Միաժամանակ, տեսանյութերը և լուսանկարներն օպերատիվ կերպով տեղադրվում են ftp://ftp.gov.am/ hարթակում»։ Վաղվա նիստում կներկայացվեն նորանշանակ նախարարները, չի բացառվում լինեն նոր պաշտոնանկություններ։ Ի դեպ կառավարության նիստի օրակարգը չկա։ Սովորաբար մեկ օր առաջ այն տեղադրվում էր egov.am կայքի՝ համապատասխան բաժնում։ Աշխատանքային օրն ավարտվել է, բայց օրակարգը չկա։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր