00:00:00

Մասկն էժան էլեկտրամոբիլ կստեղծի Եվրոպայի համար

17:47, 25 նոյեմբեր 2020 Աշխարհ

Tesla ընկերությունը պատրաստվում Է համահավաք Էլեկտրական մեքենա թողարկել, որը հատուկ ստեղծվելու Է Եվրոպայի համար: Այդ մասին Իլոն Մասկը հայտարարել Է տեսահարցազրույցի ժամանակ, որը նվիրված Էր Գերմանիայում «Գիգաֆաբրիկայի» կառուցմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մասկը նշել Է, որ Եվրոպայի ավտոմոբիլիստների համար Model S-ը և Model X-ը կարող են քաղաքային պայմաններում չափից ավելի մեծ լինել: Ընկերությունում մտածում են հեթչբեք թափքով համահավաք Էլեկտրամոբիլի մասին, որի տեսքը մշակում Է ընկերության եվրոպական դիզայն-ստուդիան: Համահավաք Էլեկտրամոբիլի արժեքը կարող Է կազմել 25 հազար դոլար: Համեմատության համար նշենք, որ առավել հասանելի Model 3-ը ֆրանսիացի գնորդի վրա կնստի 50 հազար եվրո: Tesla Motors ամերիկյան ընկերությունը հիմնադրվել Է 2003 թվականին՝ որպես Էլեկտրամոբիլների և դրանց հետ կապված տեխնոլոգիաների մշակող ու արտադրող: Ընկերության կենտրոնակայանը գտնվում Է Փալո-Ալթոյում (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ): Էլեկտրամոբիլներից բացի ընկերությունը սեփական տեխնոլոգիայով արտադրում Է մարտկոցներ ու Էլեկտրաշարժիչներ և դրանք վաճառում ավտոմոբիլային այլ ընկերությունների, մասնավորապես, Toyota-ին ու Daimler-ին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր