Գեղամ Մանուկյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ցավով տեղեկացնում եմ, որ հակառակ մեր բոլոր հորդորներին, հացադուլին միանալու որոշում է կայացրել նաեւ 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը։ Նա անդրդվելի էր։ Միայն պայմանավորվեցինք, որ կգիշերի տանը»,-գրել է նա։
Նշենք, որ «Երկիր մեդիա» հեռւոստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը և ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը շարունակում են հացադուլ անել՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։