00:00:00

Լարված իրավիճակ Երեւանում. բերման են ենթարկել Դավիթ Սանասարյանին

04:25, 22 ապրիլ 2018

Մաշտոցի պողոտայում լարված իրավիճակը շարունակվում է է: Ոստիկանությունն այստեղ մեծ թվով ուժեր է կենտրոնացրել: Բացի այդ՝ Ամիրյան փողոցից դեպի Պուշկինի փողոց ընկած հատվածում բազմաթիվ ոստիկանական մեքենաներ կան: Իրավապահների եւ քաղաքացիների միջեւ այստեղ միջադեպ է տեղի ունեցել. մի քանի կանայք պնդում են, որ ոստիկանները հարվածել են իրենց երեխաներին: Հավաքվածները սուլում են, ավտոմեքենաների վարորդները՝ ազդանշան տալիս: Մի քանի ակտիվիստներ էլ հորդորում են բռնություն չկիրառել ոստիկանների նկատմամբ եւ վանկարկում են՝ «Ոստիկանը մերն է»: Ոստիկանները նաեւ փորձում են բերման ենթարկել քաղաքացիների: Այստեղ քաշքշոց է սկսվել: Բացի այդ, քիչ առաջ  Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքից բերման են ենթարկել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր