00:00:00

Մալաթիայում ծեծում են ազդանշան տվող վարորդներին

03:01, 22 ապրիլ 2018

Irakanum.am-ին  հայտնի դարձավ, որ այս պահին Երեւանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում մի խումբ քաղաքացիական հագուստով անձինք հարձակվում են բոլոր այն մեքենաների վրա, ովքեր ի նշան բողոքի ազդանշան են տալիս: Մենք տեղեկացանք, որ նաեւ Մալաթիայում եկեղեցու հարեւանությամբ այդ երիտասարդները ծեծի են ենթարկել քաղաքացիների: Նշենք, որ Irakanum.am-ը դեռ կեսօրին էր տեղեկացրել, որ  Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում՝ Մալաթիա առևտրի կենտրոնում հավաքվել են մի շարք քաղաքացիական հագուստով անձինք: Ըստ տեղեկությունների՝ նրանք մասնակցելու են սադրանքի գործընթացին: Ամեն կերպ փորձեր են արվելու ցրել հանրահավքները: Հիշեցնենք, որ հավաքի ցրման գործին են անցել ՀՀԿ-ականները, այդ թվում Սամվել Ալեքսանյանն ու Առաքել Մովսիսյանը՝ հայտնի Շմայսը:   Փաստորեն նրանք անցել են գործի: Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր