00:00:00

ԻՀՊԿ ՌԾՈՒ-ն նախատեսում է կատարել միջտարածաշրջանային առաքելություններ

20:44, 24 նոյեմբեր 2020 Աշխարհ

ԻՀՊԿ ՌԾՈՒ-ն նախատեսում է կատարել միջտարածաշրջանային առաքելություններ։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ՌԾՈՒ փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին, փոխանցում է Mehr-ը։ «Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն ու շահերը պաշտպանելու համար ԻՀՊԿ-ը նախատեսում է ապագայում իրականացնել միջտարածաշրջանային առաքելություններ»,- ասել է նա։ Թանգսիրին դեռեւս հունիսին հայտնել էր , որ ԻՀՊԿ-ը իրանական ընթացիկ տարվա վերջին (2021 թվականի մարտ) պետք է մշտական բազա ստեղծի Հնդկական օվկիանոսում։ «Հնդկական օվկիանոսի ջրերում ԻՀՊԿ-ի ներկայությունը համապատասխանում է Իսլամական հեղափոխության առաջնորդի հրամանով ռազմավարական ռազմածովային հնարավորությունների իրականացմանը»,- այդ ժամանակ ասել էր նա։ Նա նաեւ նշել է ԻՀՊԿ-ի կարեւոր դերը վառելանյութի մաքսանենգության դեմ պայքարում, ինչպես նաեւ ապօրինի ձկնորսանավերի դեմ։ «Ներկայումս Պարսից ծոցում առգրավվել է 25 մլն լիտր մաքսանենգ վառելանյութ եւ 20 ապօրինի օտարերկրյա ձկնորսանավ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր