00:00:00

Իրանի գերագույն առաջնորդն ԱՄՆ պատժամիջոցներից ազատվելու երկու եղանակ է նշել

20:33, 24 նոյեմբեր 2020 Աշխարհ

Իրանի Գերագույն ղեկավար Ալի Խամենեին ԱՄՆ պատժամիջոցներից ազատվելու երկու եղանակ է նշել` մատնանշելով, որ դրանցից մեկը ժամանակին չաշխատեց, իսկ մյուսը դժվար կլինի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ նրա` դա «պատժամիջոցներն անօգուտ դարձնելն է` հաղթահարելով դրանք», ինչպես նաեւ` «պատժամիջոցները վերացնելը»: «Մի անգամ մենք արդեն փորձեցինք պատժամիջոցների վերացման ուղին եւ երկար տարիներ բանակցություններ վարեցինք, բայց ոչ մի արդյունքի չհասանք»,- ասել է Խամենեին կառավարության երեք ճյուղերի ղեկավարների մասնակցությամբ հանդիպման ժամանակ: Խոսելով պատժամիջոցները հաղթահարելու եւ դրանց ազդեցությունը չեզոքացնելու տարբերակի մասին` Իրանի առաջնորդը նշել է, որ «սկզբում այդ ուղին կարող է դժվար լինել, սակայն դրական արդյունք կունենա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր