Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ։
Մասնավորապես,
Հոգեհանգստի արարողություն, սգո ծառայություններ իրականացնող կազմակերպության տնօրենը նշանակում է պատասխանատու, ով ապահովում է կազմակերպության ողջ տարածքում սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը եւ այլն։
- Կազմակերպության կողմից հոգեհանգստի և հուղարկավորության արարողության համար նախատեսված վայրի ընդհանուր մուտքի, սանհանգույցի, առանձին սենքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով,
- Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության համար նախատեսված տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային կառավարման ծորակներով, օճառով, դրա անհնարինության դեպքում՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով,
- Հուղարկավորության արարողությունից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չեն չորացվում,
- Հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրում ապահովվում է պատշաճ բնական օդափոխություն՝ օրական առնվազն 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ,
