00:00:00

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ. Արցախում պատերազմից հետո փոխհատուցում է ստացել 104 շահառու

13:32, 24 նոյեմբեր 2020

Արցախում պատերազմից հետո փոխհատուցում է ստացել 104 շահառու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը: Ընդ որում, նրա խոսքով, մինչեւ պատերազմն ունեցել են 416 շահառու իրենց ընտանիքներով: «Այս անգամ միջոցներն ուղղվել են 104 զոհված զինծառայողների հարազատներին: Այսօր կկայանա հիմնադրամի գործադիր հանձնաժողովի նիստը, որի ժամանակ որոշում կկայացվի վճարել եւս մի քանի տասնյակ ընտանիքների փոխհատուցումները: Հետագայում ծրագրում ենք ամեն շաբաթ մի քանի տասնյակ վճարում կատարել»,-նշեց Ավետիքյանը: Ընդ որում, նա պարզաբանեց, որ հիմնադրամի շահառուներ են զոհված կամ անհետ կորած զինծառայողների ծնողները, նրանց կանայք եւ երեխաները, ինչպես նաեւ հազվադեպ դեպքերում նրանց եղբայրներն ու քույրերը: Նշենք, որ հիմնադրամը սկսել է փոխհատուցում վճարել այս տարվա նոյեմբերի սկզբից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր