00:00:00

Երեւանի քաղաքապետարանը 2 միլիոն դոլար է հատկացրել Ստեփանակերտի վերականգնման համար

12:12, 24 նոյեմբեր 2020

Ստեփանակերտի վերականգնման համար Երեւան քաղաքի` Ամանորի միջոցառումների կազմակերպման համար նախատեսված 2020 թվականի բյուջեից 100 միլիոն դրամ (2 միլիոն դոլար) է հատկացվել: Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 24-ին Երեւանի ավագանու նիստին: Միջոցները ծախսվելու են Արցախի մայրաքաղաքում վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների եւ օբյեկտների վերականգնման աշխատանքների վրա: Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը նշել է, որ ապագայում նախատեսվում է լրացուցիչ միջոցներ հատկացնել Երեւանի բյուջեից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր