00:00:00

ՄԱԿ-ը պատրաստ է ՌԴ-ի հետ աշխատել ԼՂ-ում հումանիտար կարիքների գնահատման համար

22:20, 23 նոյեմբեր 2020

ՄԱԿ-ը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական կարիքների ծավալի համատեղ գնահատման համար: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը: Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ ռուսական խաղաղապահները Հարավային և Հյուսիսային պատասխանատվության գոտիներում տեղակայել են 18 դիտորդական կետեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր