00:00:00

Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում Արմեն Սարգսյանի հետ զրույցից

01:30, 22 ապրիլ 2018

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագահ Արմեն Սարգսյանին ասել է, որ իրենք պահանջում են վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Փաշինյանն ասել է, որ պատրաստ են քննարկել իշխանության հեռացման ու խաղաղ ու անցնցում փոխանցման պայմանները, և հենց դրանց շուրջ էլ պատրաստ են բանակցել: Ապա, ըստ պատգամավորի, նախագահը հարցրել է, թե որտեղ ու ինչպես են պատրաստվում բանակցել, իսկ ինքը ասել է, որ Սերժ Սարգսյանին չի հրավիրել հրապարակ, քանի որ վստահ չի, որ այստեղ իրավիճակը կարող է ղեկավարել: «Նման բանակցություն չի կարող տեղի ունենալ նաև կառավարական որևէ շենքում, ասացի, որ բանակցությունը հնարավոր է որևէ երրորդ չեզոք վայրում, օրինակ՝ Մարիոթ հյուրանոցում, և ես արձանագրեցի, որ մեր բանակցային միակ թեման լինելու է իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացման և այն անցնցում փոխանցելու օրակարգը: Ուրիշ թեմա չի կարող մեզ համար լինեն օրակարգային»,-նկատեց նա: Վերջինս ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում հետագան, նախ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, ապա ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, մաքսիմալ արագ օրենսդրական փոփոխություններով ստեղծվում են օրենսդրական երաշխիքներ, որ կարող են առաջիկայում տեղի ունենալ արտահերթ, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր