00:00:00

Ես շատ անհանգիստ եմ և մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով․ Շառլ Ազնավուր

01:23, 22 ապրիլ 2018

Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին։ Նա մասնավորապես գրել է․ Անգամ եթե աշխատանքային պարտավորությունների բերումով ես հեռու եմ գտնվում, սիրտս միշտ Հայաստանում է։ Ես շատ անհանգիստ եմ և մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով։ Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ՝ որևէ լուծում գտնելու և ցանկացած տեսակի բռնությունից խուսափելու համար։ Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա, որպեսզի պահպանի ազգի միասնությունը՝ հավատարիմ մնալով մեզ համար այդքան կարևոր մարդասիրական ու ժողովրդավարական արժեքներին։ Մեծագույն ցանկությունս է, որ հայ երիտասարդները գտնեն իրենց տեղը և կայանան զարգացած ու խաղաղ Հայաստանում։ Շառլ Ազնավուր

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր