00:00:00

Սերժ Սարգսյանը չի ստացել դեսպանների «դաբրոն»

00:45, 22 ապրիլ 2018

«Դուք այսօր համատարած հերոսություն եք արել, դուք ֆանտաստիկ, խփնվելու մարդիկ եք»,-Հանրապետության հրապարակում իր ելույթում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր ու «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ այսօր ոստիկանությունը բազմաթիվ ապօրինություններ է արել՝ անցնելով լիազորությունների սահմանը: «Բայց դուք կանգնել եք, ձեր մեքենաները ջարդել են ապօրինաբար, ձեզ ծեծել են ապօրինաբար, բայց դուք կանգնել եք, դուք արդեն հաղթել եք»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօր հաղթանակ օրն է: Ապա նա ընթերցեց շարժման հայտարարության տեքստը: Ապա նա անդրադարձավ այսօր ՀՀԿ-ական ներկա ու նախկին պատգամավորների ապօրինի գործողություններին՝ ասելով, որ իրենց իշխանության ժամանակ, երբ անցկացվեն ազատ ու արդար ընտրություններ, այդ մարդիկ լինելու են զուտ գործարարներ, ոչ թե պատգամավորներ: Նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն այսօր փորձել է ստանալ միջազգային կառույցների, դեսպանների «դաբրոն», սակայն չի ստացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր