00:00:00

Ոստիկանական ագրեսիայի պատճառը հայտնի է

00:38, 22 ապրիլ 2018

Քիչ առաջ ՀՀ Ոստիկանությունը տարածեց հայտարարություն, որ ժամը 19:00-ի դրությամբ  116 քաղաքացի է բերման ենթարկվել  ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ։ Նրանցից 92 հոգին ազատ են արձակվել կամ հանձնվել են նախաքննական մարմնին։ Ակնհայտ է, որ վերջին օրերի համեմատ, Հայաստանի ոստիկանությունը երկու օրերին բավականին ագրեսիվ է տրամադրված, բախումները քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ պարբերաբար արձանագրվում են: Նկատենք, որ գործողությունների մեկնարկից սկսած Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր,որ իրենց ակցիաները կրում են խաղաղ բնույթ, եւ ուղղված չեն ոստիկաններին: Այս օրերին հրապարակվում են բազմաթիվ լուսանկարներ, թե ինչպես են քաղաքացիները օրինակ ողջագուրվու ոստիկաններին, հայտարարում, որ ոստիկանը իրենց քույրերն ու եղբայրներն են: Երկու օր իրավիճակը փոխվել է: Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ոստիկանության ագրեսիան ունի իր դրդապատճառները: Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ի երեկոյան Հանրապետության հրապարակում «Սասնա ծռերին» ողջունել  էր։ Ոստիկանության ագրեսիան պայմանավորված է  հենց այդ հանգամանքով: Տեղեկությունների համաձայն նրանք անընդունելի են համարում այն հանգամանքը, որ Փաշինյանը, ով գործողությունների հենց սկզբից հայտարարում էր, որ «ոստիկանը մերն է», հետո ողջունում է «Սասնա ծռերին», որոնց  գործողությունների արդյունքում հիշեցնենք երեք ոստիկան է զոհվել: Ներքին էմոցիան ու իրենց գործընկերների հանդեպ սպանության մեջ մեղադրվողներին ողջունողների հանդեպ ոստիկանության զգացմունքները հրամաններով ու օրենքով չի կարգավորվում: Ոստիկանների շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ ապրիլի 13-ից հետո ոչ բռնի, խաղաղ ցույց անցկացնելու քարոզի բալանսը խախտվել է, որը Փաշինյանն է խախտել։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր