00:00:00

Ալիևը բարձր է գնահատել Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրագործման առաջընթացը

20:50, 21 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանի Պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել նոյեմբերի 10-ի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հռչակագրի իրագործման գործում գրանցված առաջընթացը, իրավիճակը կայունացնելու Ռուսաստանի ջանքերը և տարածաշրջանում ռուս խաղաղապահների գործողությունները: «Մենք կքննարկենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի վարչապետների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված հարցերը: Մեր կարծիքով՝ հայտարարության դրույթները հաջողությամբ իրականացվում են, և սա ևս մեկ անգամ ցույց է տալիս ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմի պատրաստակամությունը՝ վերջ տալու երկարաժամկետ հակամարտությանը և մտնել քաղաքական կարգավորում», - ասել է Ադրբեջանի ղեկավարը: Բացի այդ, Ալիևը շնորհակալություն է հայտնել Շոյգուին և Պուտինին «այս կարևոր փաստաթղթի պատրաստմանն ու ընդունմանը ակտիվ մասնակցության համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր