00:00:00

«Հանկարծ այս քանի օրը չմահանաս, Սե՛րժ Սարգսյան»

00:21, 22 ապրիլ 2018

«Հայ ժողովուրդ, էս ի՞նչ արեցիք, էս ո՞նց արեցիք, դուք հասկանո՞ւմ եք, որ ցույց տվեցիք՝ հավաքական ուժի մասին նախադասությունը պատմություն է ստեղծում, արդեն ճակատագրեր է փրկում»,-այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը: Նա խորհուրդ տվեց Սերժ Սարգսյանին. «Հանկարծ այս քանի օրը չմահանաս, որովհետև մինչև վերջ զզվացրել ես, էս ժողովուրդն ասում է՝ հերիք է, ինչ արել ես, արել ես, հերիք է, առանց արյուն դուրս արի ու գնա այդ շենքից, հերիք է, բոլ է»,-ասաց Սանասարյանը: Հավաքվածներն սկսեցին վանկարկել՝ հե-ռա- ցիր: Եվս մեկ անգամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ իշպանափոխությունը պիտի լինի առանց բռնությունների, ինչն էլ իշխանության ուզածն է: «Ինձ թող ծեծեն, չեմ պատասխանելու, որովհետև իմ նպատակը ինչ-որ մարդկանց հետ բռնցքամարտի դուրս գալը չէ, այլ այս վիճակը փոխելն է: Ես վստահ եմ, որ բոլորիս նպատակը հենց դա պիտի լինի»,-նշեց նա: Վերջինս նշեց՝ իրենց պատասխանը վճռականությունն է: Ապա Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ այսօր ձերբակալել են «Մերժիր Սերժին» նախաձեռնության կազմակերպիչներից Արմեն Գրիգորյանին: «Այսօրվանից սկսած հրաժարվում ենք վճարել կոմունալները»,-հայտարարեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր