00:00:00

Այցի աշխարհագրությունից կարելի է եզրակացնել, որ ՌԴ-ն փորձում է տարածաշրջանում ամրապնդել իր ներկայությունը. քաղաքագետ

18:12, 20 նոյեմբեր 2020

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի եւ էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակիի այցի ամենաինտրիգային պահն այն է, որ պատվիրակությունը Երեւանից մեկնելու է Բաքու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Նոյեմբերի 21-ին մեր տարածաշրջան աննախադեպ կազմով Ռուսական պատվիրակություն է այցելում: Պատվիրակության կազմը տպավորիչ է՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Կազմից պարզ է, որ այցի նպատակը միջկառավարական, ռազմական, տնտեսական եւ այլ ոլորտներ է ներառում եւ դրան Ռուսաստանում մեծ նշանակություն են տալիս: Սակայն ամենաինտրիգային պահն այն է, որ պատվիրակությունը Երեւանից մեկնելու է Բաքում: Վերը թվարկված նպատակներին գումարվում է եւս մի կարեւոր, գուցե ամենակարեւոր խնդիրն, այն ունի աշխարքաղաքական նշանակություն: Պատվիրակության կազմից, այցի աշխարհագրությունից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը փորձում է տարածաշրջանում ամրապնդել է իր ներկայությունը, ինչպես նաեւ պատվար ստեղծել տարածաշրջանում աշխարքաղաքական փոփոխությունների ձգտող այլ ուժերի առջեւ, բնականաբար, առաջին հերթին Թուրքիայի: Նաեւ կարելի է ենթադրել, որ այցը նպատակ չունի միջամտել Հայաստանի ներքաղաքական խմորումներին: Կարծես թե ավելի գլոբալ խնդիրներ է Ռուսաստանը փորձում լուծել»,- գրել է նա։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր