00:00:00

«Ստեփանակերտ է մեկնել ՌԴ ԱԻՆ շարասյունը՝ տեղափոխելով 45 տոննա շինանյութ»․ ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ

17:51, 20 նոյեմբեր 2020

ՌԴ ԱԻՆ շարասյունը Երևանից Ստեփանակերտ է մեկնել, ինչի մասին այսօր հայտնել է տարածաշրջանում նախարարության օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկին, հաղորդում է ria.ru-ն։ «Այսօր Երևանից Ստեփանակերտ է ուղևորվել Ռուսաստանի ԱԻՆ շարասյունը, որը տեղափոխել է 45 տոննա շինանյութ, ինչը թույլ կտա օպերատիվ կերպով ձեռնամուխ լինել վերականգնողական աշխատանքների կատարմանը»,- ասել է Կուտրովսկին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր