00:00:00

Ոչ թե ֆիգուրները պետք է փոխվեն, այլ հիմնական խաղացողը՝ Նիկոլ Փաշինյանը. Արման Աբովյան

17:49, 20 նոյեմբեր 2020

Կադրային փոփոխություններ անելով Նիկոլ Փաշինյանը որեւէ բան փոխել չի կարող, քանի որ այդ մարդիկ կատարում էին այն, ինչ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ընդհանուր տրամաբանության մեջ էր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը Կենտրոնի ոստիկանության շենքի առջեւ, ուր բերման են ենթարկվել Նիկոլ Փաշինյանի պահանջով փողոցներ փակած քաղաքացիները։ «Բերման են ենթարկվել իրենց բողոքի ձայնը բարձրացրած քաղաքացիները՝ Երեւանի տարբեր տեղերից։ Մեղադրանք հիմնականում բողոքի ակցիաներին մասնակցությունն էր։ Ոստիկանությունը ինձ հավաստիացրեց, որ ֆորմալ թղթաբանությունները վերջացնելուց հետո մարդկանց բաց կթողնեն։ Նույնիսկ արտասահմանից եկած մեր հայրենակիցները, որոնք մասնակցում էին պատերազմին, դուրս են եկել փողոց։ Հիմա սա մարդկանց ընդվզումն է»,- ասաց պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր