00:00:00

Պաշտոնական. Մեսրոպ Առաքելյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

14:43, 20 նոյեմբեր 2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից: Նախգահի մեկ այլ հրամանագրով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մեսրոպ Առաքելյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,-ասված է նախագահի հրամանագրում: Նշենք, որ Մեսրոպ Առաքելյանը վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականն էր: Նա այսօր վարչապետի որոշմամբ ազատվել է այդ պաշտոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր