00:00:00

Սեուլում սկսվել է կորոնավիրուսի 3-րդ ալիքը

14:40, 20 նոյեմբեր 2020

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում սկսվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի երրորդ ալիքը: Այդ մասին հայտնել Է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Յուն Տե Հոն: Նրա խոսքը մեջբերում Է The Korea Herald հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք կարծում ենք, որ (Սեուլի) շրջանում այժմ ընթանում Է կորոնավիրուսային ինֆեկցիայի երրորդ ալիքն այն բանից հետո, երբ նման իրադրություն դիտվել Էր փետրվար-մարտին և օգոստոսին»,-ճեպազրույցում նշել Է պաշտոնյան: Նա ընդգծել Է, որ առողջապահական մարմիններն իշխանության տեղական ինքնակառավարման մարմինների շրջանում շուտով կտարածեն սոցիալական հեռավորության մակարդակի ճշգրտման հանձնարարականներ, որպեսզի նրանք կարողանան ավելի արդյունավետորեն կարգավորել իրադրությունն իրենց տարածաշրջաններում: «Մակարդակի բարձրացումն արդյունավետ կլինի վիրուսը զսպելու համար, բայց, քանի որ դա կարող Է ազդել նաև տնտեսության վրա, նրանք պետք Է խելամիտ կերպով գնահատեն վիրուսի հետ կապված ռիսկերը և իրադրությունը»,-պարզաբանել Է նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր