00:00:00

Սերժ պապիկ, բա դու չէի՞ր ասում, որ չես լինելու ՀՀ վարչապետ. Մաքս անունով փոքրիկի խոսքը

23:59, 21 ապրիլ 2018

«Իմ մոտ դասադուլ ա, բայց ես հետևում եմ ընկեր Փաշինյանին: Նա քանի օր գիշերում է փողոցում, դուք էլ դուրս եկեք, գիշերեք փողոցում, զգացեք այդ ցավը»,-Ազատության հրապարակում հայտարարեց մի երեխա Մաքս անունով: Նա իր ելույթում նշեց՝ Փաշինյանին նմանեցնում է Մոնթեին: Ապա երեխան ասաց, որ մի քանի օր առաջ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ չի կարելի երեխաներին տանել ցույցի: «Ընկեր Շարմազանով, դու մի անհանգստացի մեզ համար, ես այնքան տղա եմ քեզանից, որ եկել եմ, այս հրապարակի մեջտեղը կանգնել եմ: Դու միթոմ թե երեխաների համար ես անհանգստանում, ո՞ւմ ես խաբում»,-ասաց Մաքսը: Ապա դիմելով Սերժ Սարգսյանին ասաց. «Սերժ պապիկ, բա դու չէի՞ր ասում, որ չես լինելու ՀՀ վարչապետ: Հիմա որ Սերժ Սարգսյանին  հարցնեց՝ լավ տղա ես, կասի՝ բա ինչ եմ»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր