00:00:00

Ռուսաստանի մշակութային գործիչները ՅՈՒՆԵՍԿՕ-ին խնդրում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հուշարձանները

17:28, 20 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանի մշակույթային գործիչները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին Լեռնային Ղարաբաղի հուշարձանները Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու խնդրանքով, հաղորդում է РИА Новости-ն: Նրանք հույս ունեն, որ այս քայլը կօգնի պահպանել քրիստոնեական, մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգությունը: Հաղորդագրությունը ստորագրել են հայտնի երաժիշտներ Վլադիմիր Սպիվակովը և Թեոդոր Կուրենտզիսը, ռեժիսորներ Ալեքսանդր Սոկուրովը, Ալեքսեյ Գերման կրտսերը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը, դերասաններ Անդրեյ Մերզլիկինը, Սվետլանա Նեմոլյաևան, գրող Զախար Պրիլեպինը և այլն: Փաստաթղթի հեղինակները մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի ժառանգության հուշարձանների ճակատագրի կապակցությամբ: Նրանք վստահ են, որ պատմական վայրերը շարունակում են մնալ վտանգի տակ, քանի որ կրակի դադարեցումից հետո դրանք կարող են ոչնչացվել: Մասնավորապես, նրանք կարող են հարձակման ենթարկվել վանդալների կողմից: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է օգտագործի իր ողջ լիազորությունները հուշարձանները փրկելու համար:  Ղարաբաղյան մշակութային ժառանգությունը կարող է ակնկալել նույն ողբերգական ճակատագիրը, ինչ հին Պալմիրան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր