00:00:00

Հայտնի է նաև ԱԻ նոր նախարարի անունը

12:18, 20 նոյեմբեր 2020

Այսօր հայտնի դարձան կառավրության նոր կազմի որոշ անուններ։ Մենք արդեն գրել ենք, որ պաշտպանության նախարար է նշանակվում Վաղարշակ Հարությունյանը, աշխատանքի և սոցապնախարար է նշանակվում Մեսրոպ Առաքելյանը։ Հայտնի է նաև Արտակարգ իրավիճակների նոր նախարարի նաունը։ Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը մի քանի օր առաջ հրաժարական տվեց, այսօր տեղեկացանք, որ ԱԻ նախարար է նշանակվում կադրային զինվորական, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը։Նկատենք, որ չարդարացան ոմանց կանխատեսումները, որ ԱԻ նախարար է նշանակվելու Արմեն Փամբուխչյանը։ 2008 թվականի հունվարի 28-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համարե 1-րդ աստիճանի մեդալով։ 2020 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 2018-ի հունիսին ՀՀ նախագահի հրամանագրով՝ գնդապետ Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար: Ավելի վաղ նա զբաղեցնում էր 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետի պաշտոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր